ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ելույթ ունենալով Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 5-րդ կոնֆերանսում, արձանագրեց, որ «չի նվազում Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը»:
«Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Stratfor վերլուծական ընկերությունը հոդված է հրապարակել Ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ: Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա շաբաթներին Լեռնային Ղարաբաղի շուրջ դիվանագիտական ջանքերի մակարդակը «սովորականից բարձր կլինի»:
ԼՂՀ ՊՆ-ից հայտնել են, որ հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով` ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:
Ռազմական թեժ գործողություններից հետո մեր զինվորների սխրանքների մասին այնպիսի պատմություններ են հասնում «թիկունք», որ առանց փշաքաղվելու հնարավոր չէ լսել: Շփման գծում եղած զինվորականներից մեկը մի ցնցող պատմություն ներկայացրեց հայ զինվորի անպատկերացնելի քաջագործության մասին:
Քառօրյա պատերազմի հետևանքների մասին դեռ շատ կխոսվի, ու արդարացի մեղադրանքներ կհնչեն: Իշխանությունը, ի թիվս այլ հարցերի, նաև պետք է հասկանա, որ ոչ միայն ներսում, այլև դրսում վստահության խնդիր ունի:
Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ տեղեկատվական պատերազմի դաշտում, առանց երկբայելու պետք է ասել` ՀՀ ՊՆ տեղեկատվական կենտրոնը, նրա ղեկավարը օպերատիվ, մասնագիտական պատշաճ մակարդակով կարողացան «նույնական» «մաստեր կլաս» տալ` մեր զինվորներին համահավասար ու արժանի, որոնք կռվում էին բուն մարտի դաշտում, պահում հող հայրենին ու նաև… զոհվում նրա համար:
Ապրիլյան չորսօրյա պատերազմը, յուրահատուկ կատալիզատոր լինելով հայաստանյան ներքաղաքական, արտաքին քաղաքական և հասարակական գործընթացների համար, բավականին լուրջ խթան հանդիսացավ երկրի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ նոր թափով քննարկումներ ծավալելու համար:
Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...